ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա:
«ՄԱԿ-ը Սիրիայի կողքին է այս կարևոր պահին, և ես կոչ եմ անում միջազգային հանրությանը ջանք չխնայել նաև Սիրիայի ժողովրդին աջակցելու համար», - X-ի իր էջում գրել է Գուտերեշը։
Սա ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղարի առաջին այցն է Սիրիա 2011-ին սկսված գրեթե 14-ամյա պատերազմից ի վեր։ 2024 թվականի վերջին տապալվեց նախկին առաջնորդ Բաշար ալ-Ասադի ռեժիմը՝ ավարտելով 2011 թվականին սկսված պատերազմը։
Նախատեսվում է Անտոնիու Գուտերեշի հանդիպումը նախագահ Ահմեդ ալ-Շարաայի, Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շաիբանիի, կառավարության այլ պաշտոնյաների և սիրիական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Գուտերեշի այցի ամբողջական ժամանակացույցը նրա գրասենյակը դեռևս չի հրապարակել։