Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Քննարկվել են ԱԺ նախագահի` փետրվարի 5-6-ին Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցին վերաբերող մանրամասները, փոխանցում է Հայաստանի խորհրդարանի լրատվականը:
Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգին վերաբերող այլ հարցերի, ասված է հաղորդագրությունում:
Այլ մանրամասներ չեն հրապարակվում:
Օրեր առաջ Ազգային ժողովի նախագահը հայտնել էր իր ծրագրվող այցի մասին՝ նշելով, որ ժամկետները դեռ հստակ չեն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԺ նախագահն առաջիկայում պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան