Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն առաջիկայում պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց Սիմոնյանը՝ նշելով, որ այցի ժամկետները դեռ հստակ չեն։
Խորհրդարանի խոսնակը նաև նշեց, որ այցի մանրամասները քննարկել է իր ռուսաստանցի գործընկերոջ՝ Վալենտինա Մատվիենկոյի հետ։
Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահը հունիսին Երևան էր այցելել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մատվիենկոյի հետ քննարկել էր Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ընթացիկ վիճակը: