Շվեյցարիան հաստատում է՝ ԱՄՆ-Իրան բանակցությունները կշարունակվեն վաղը

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները վաղը կշարունակվեն շվեյցարական Բուրգենշտոկ լեռնային հանգստավայրում, հաղորդում է Reuters-ը։

«Այս պահին ԱՄՆ-ն և Իրանը, միջնորդներ Պակիստանի, Կատարի և այլ ներգրավված երկրների հետ միասին, դեռ պլանավորում են հանդիպել վաղը Բյուրգենշտոկում՝ համաձայնագրի իրականացման վերաբերյալ նախնական բանակցություններ վարելու համար»,- ասվում է նախարարության հայտարարությունում։

Հանդիպման ժամանակացույցի կամ մանրամասների վերաբերյալ որևէ լրացուցիչ տեղեկություն չի հաղորդվում։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային էլ հայտարարել է, որ Շվեյցարիայում բանակցությունների նոր փուլի հարցը «դեռ քննարկվում է»։ «Քննարկումները, ինչպես սպասվում է, կշարունակվեն դիվանագիտական ուղիներով և միջնորդական ջանքերով առաջիկա ժամերին»,- ասել է նա։

Պաշտոնական Թեհրանը նաև հայտարարել է, որ Շվեյցարիայում ստորագրման պաշտոնական արարողություն տեղի չի ունենա, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ։

Մինչ այդ ԱՄՆ-ի և Իրանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Մասուդ Փեզեշքիանը հեռակա կարգով երեկ ստորագրել են շրջանակային համաձայնագիրը, որի ուժի մեջ մտնելուց հետո կողմերը 60 օր կբանակցեն խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հրապարակվել է ԱՄՆ-Իրան համաձայնագրի 14 կետանոց տեքստըԻրանը շարունակում է չվստահել ԱՄՆ-ին և «մատը ձգանի վրա» է պահում. ՂալիբաֆԱՄՆ և Իրանի նախագահները ստորագրել են հրադադարի համաձայնագիրը․ Թրամփը չի բացառում հարձակման վերսկսումը