Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը դեռ շարունակում է չվստահել ԱՄՆ-ին, և Իրանի «մատը ձգանի վրա է»։
Իրանի խորհրդարանի խոսնակը պետական Fars հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ նույնիսկ եթե վերջնական խաղաղության համաձայնագիր լինի, «այն այդուհանդերձ վստահության արժանի չէ»։
«Մեր մատը ձգանի վրա է, և եթե թշնամին չհասկանա տրամաբանության լեզուն, մենք կրկին կդիմենք ուժի լեզվին»,- ասել է նա։
Ղալիբաֆը նաև ասել է, որ դիվանագիտությունը տվել է այնպիսի արդյունքներ, որոնք ռազմական գործողությունները չեն տվել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երեկ թվային տարբերակով ստորագրել են երկու երկրների միջև պատերազմը դադարեցնող շրջանակային համաձայնագիրը։ Թրամփն այն ստորագրել է Վերսալ այցի ժամանակ։ Փաստաթղթի պաշտոնական ստորագրումն ակնկալվում է վաղը Շվեյցարիայում։