Շվեդիան ավելի քան 110 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային

Ուկրաինա - Ռուսների հարվածների հետևանքով հոսանքազրկված Կիևի բնակիչները տաքանում են կրակի մոտ, հունվար, 2026թ.

Շվեդիայի կառավարությունը 1 միլիարդ շվեդական կրոն (ավելի քան 110 միլիոն դոլար) կհատկացնի Ուկրաինային՝ էներգետիկ աջակցության համար։

«Շվեդական օգնությունն անմիջապես կուղղվի էլեկտրակայաններին, ջեռուցիչներին և պահեստամասերին, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայի էլեկտրամատակարարումը վերականգնելու համար», - ասել է զարգացման և արտաքին առևտրի նախարար Բենջամին Դոուսը։

Հաջորդ շաբաթ ուկրաինական որոշ քաղաքներում, մասնավորապես՝ Կիևում ու Խարկովում, ջերմաստիճանը կնվազի մինչև -25 աստիճան ըստ Ցելսիուսի։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսական կողմը հարվածել է Ուկրաինային «Իսկանդերներով» և ԱԹՍ-երով, Կիևում կան վիրավորներՌյուտե. Պատերազմը դադարեցնելու համար դժվար որոշումներ պետք է կայացվենՈւկրաինային անվտանգության երաշխիքները ենթադրում են Արևմուտքի կողմից ռազմական արձագանք. FTՊուտինը համաձայնել է մեկ շաբաթ չկրակել Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների վրա. ԹրամփԿիևում մոտ 3000 բազմահարկ շենքեր մնացել են առանց ջեռուցման