Շոգի պատճառով Փարիզի Էյֆելյան աշտարակը և տեսարժան այլ վայրեր ավելի վաղ կփակվեն

Ֆրանսիայի հյուսիս-արևմտյան 24 դեպարտամենտում անտանելի շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ, որն առնչվում է ավելի քան 22 միլիոն բնակչի։

Շոգի հերթական ալիքի պատճառով, որը պատել է Արևմտյան Եվրոպան, հանգստյան օրերին Փարիզի Էյֆելյան աշտարակն ու Լուվրի թանգարանը սովորականից շուտ են փակվում։

Էյֆելյան աշտարակի վարչակազմը հայտնել է, որ բացառության կարգով այն շաբաթ և կիրակի օրերին կփակվի ժամը 16:00-ին՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում գրանցված բարձր ջերմաստիճանի պատճառով։ Նույն ժամին մինչև երկուշաբթի ներառյալ կդադարեցնի աշխատանքը նաև Լուվրի թանգարանը։

Երկրի շրջանների մեծ մասում սպասվում է 35–38°C օդի ջերմաստիճան, իսկ Բուրգունդիայից մինչև Պեյ-դը-լա-Լուար տարածաշրջաններում կանխատեսվում է մինչև 39°C շոգ։

Երկրի մնացած տարածքի մեծ մասում շարունակում է գործել վտանգի նարնջագույն մակարդակը։

Սա մայիսից ի վեր Ֆրանսիան ընդգրկած ուժեղ շոգի արդեն երրորդ ալիքն է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհներ են․ մոտ 3 հազար մարդ է տարհանվել