Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհներ են․ մոտ 3 հազար մարդ է տարհանվել

Ֆրանսիայի հարավում և հարավ-արևմուտքում մի քանի խոշոր անտառային հրդեհներ են բռնկվել։ Դրանցից մեկի պատճառով մոտ 3 հազար մարդ է տարհանվել, հայտնում է AFP-ն։

Կրակը ոչնչացրել է տասնյակ ավտոտնակներ ու փոքրիկ ամառանոցներ։ Մի այլ հրդեհի հետևանքով այրվել է մոտ 9 քառակուսի կիլոմետր բուսածածկ տարածք։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են հարյուրավոր հրշեջներ, տեխնիկա և ինքնաթիռներ։ Աշխատանքները բարդացնում է ուժեղ քամին։

Ֆրանսիայի վարչապետի խոսքով՝ հրդեհները սկսվել են սպասվածից շուտ՝ երկարատև շոգի և երաշտի հետևանքով։

XS
SM
MD
LG