Շենժենում տեղի է ունեցել Պուտին-Թրամփ հանդիպում

Շենժենում տեղի է ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը, 19-ը նոյեմբերի, 2026թ.

Չինաստանի Շենժեն քաղաքում ընթացող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի (ԱԽՏՀ) շրջանակում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը, հայտնում է Կրեմլը:

«Այս ո՞վ է։ Նա իմ ընկերն է։ Ուրախ եմ ձեզ տեսնել»,- դիմելով Պուտինին՝ ասել է ԱՄՆ նախագահը:

Հանդիպման սկզբում Թրամփն ասել է Պուտինի հետ գերազանց հարաբերություններունի և հույս է հայտնել, որ հանդիպումից կարող են «շատ հրաշալի բաներ» տեղի ունենալ: Նա նաև նշել էր, որ անհամբեր սպասում է արդյունավետ զրույցի։

Պուտինը, իր հերթին, անգլերենով շնորհակալություն է հայտնել իր ամերիկացի գործընկերոջը։

Այնուհետև նախագահ Պուտինը ողջունել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար Սթիվեն Միլլերը:

Այնուհետեև հանդիպումը շարունակվել է փակ դռների հետևում և տևել կես ժամից մի փոքր ավելի:

Ռուսական կողմից մասնակցել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։

Այսօր ավելի ուշ նախատեսված է Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների առաջին հանդիպումը, որը տեղի կունենա Ցիլին Շանժուանի պետական հյուրատանը: Մինչ այդ Պուտինը և Թրամփը մասնակցել են ԱԽՏՀ գագաթնաժողովի լիագումար նիստին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սի Ծինփինը դիմավորել է Թրամփին, հանդիպել Պուտինի հետ. ինչ սպասել վաղվա եռակողմ հանդիպումից

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը մինչ այդ հայտարարել էր, որ Պուտինի, Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի մասնակցությամբ այսօր նախատեսված եռակողմ բանակցություններից բացի՝ Ռուսաստանի առաջնորդը կարող է երկկողմ հանդիպում անցկացնել Թրամփի հետ:

Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանքները քննարկվել են ԱՄՆ նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների և Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի՝ վերջերս Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Քննարկումների ընթացքում համաձայնեցվել են, թե ինչ հարցեր պետք է քննարկվեն: Դրանց թվում են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը և Ռուսաստանի և ԱՄՆ-ի համապատասխան առաջարկները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պեսկովն ասել է, թե ինչը կարող է լինել Պուտին-Թրամփ հանդիպման թեմաներից մեկը

Հանդիպումը կայանում է նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև կայացած եռակողմ բանակցություններից հետո։ Դրանից հետո Ուիթքոֆը և Քուշները Մոսկվայում հանդիպել էին Պուտինի հետ, ապա Դուբլինում խորհրդակցություններ անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2025 թվականի օգոստոսի 15-ին Ալյասկայի Անքորիջ քաղաքում: Պուտինը և Թրամփը բանակցությունները բնութագրել էին որպես արդյունավետ, սակայն հանդիպումից հետո որևէ պաշտոնական փաստաթուղթ չի ստորագրվել: Պուտինի խոսքով՝ Ալյասկայում քննարկվել են ուկրաինական հակամարտության դադարեցման «որոշակի հնարավորություններ»: