Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմանին

«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը դատարանում, արխիվ

Հակակոռուպցիոն դատարանն այսօր մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլատրել այցելել Լոռու մարզ՝ հոր գերեզմանին։

Դատարանն ասաց՝ որքան էլ հարցը բարոյական տեսանկյունից կարևոր է, դատավորը սահմանափակված է օրենքով, Սահմանադրությամբ։ Ասաց՝ փաստաբան Արամ Վարդևանյանի միջնորդությունը հիմնավորված չէ։

Այս մերժումից հետո փաստաբանները նոր միջնորդություն ներկայացրեցին՝ առաջարկելով տնային կալանքը վերացնել ու կիրառել վարչական հսկողություն, որ Կարապետյանը կարողանա ազատ տեղաշարժվել ու մեկնել Լոռու մարզ։ Դատարանը, սակայն, մերժեց նաև վերացնել գործարարի տնային կալանքն ու 24 ժամով ընտրել այլ խափանման միջոց՝ վարչական հսկողությունը։

Նախորդ նիստին դատարանը երկարաձգել էր Կարապետյանի տնային կալանքը ևս երեք ամսով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 տոկոս. Սամվել ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգվեցՔրեական բացահայտո՞ւմ, թե՞ քաղաքական հետապնդում. 14 մեղադրյալ ընտրակաշառքի գործով