Շաբաթավերջին Մայամիում սպասվում է ԱՄՆ և ՌԴ ներկայացուցիչների հանդիպում

Ջարեդ Քուշներ, Սթիվ Ուիթքոֆ և Կիրիլ Դմիտրիև, Մոսկվա, 2-ը դեկտեմբերի, 2025թ.

Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է հանդիպել ամերիկացի դիվանագետների հետ՝ ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու հնարավոր ուղիները քննարկելու։

Ամերիկյան Politico-ն և Axios-ը, հղում անելով իրենց աղբյուրներին, հաղորդում են, որ ռուսական պատվիրակությունն այս շաբաթավերջին Մայամիում կհանդիպի ԱՄՆ ներկայացուցիչների հետ: Հաղորդվում է, որ ռուսական կողմից պատվիրակությունը կգլխավորի Ռուսաստանի նախագահի հատուկ դեսպանորդ Կիրիլ Դմիտրիևը, ամերիկյան պատվիրակությունը՝ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշները:

Բանակցություններից առաջ՝ այսօր, Ուկրաինայի նախագահը կրկնել է, որ ռուսները պահանջում են Կիևից հանձնել Դոնբասը, սակայն Ուկրաինան համաձայն չէ դրան։

«Միացյալ Նահանգները փնտրում է փոխզիջում», - ասել է Վլադիմիր Զելենսկին, հավելելով, որ առաջիկա օրերին ԱՄՆ են մեկնելու նաև ուկրաինացի դիվանագետները։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կիևը և Վաշինգտոնը առաջիկա օրերին նոր բանակցություններ կանցկացնեն ԱՄՆ-ում. ԶելենսկիՄոսկվայից կրկին ազդակներ ստացանք, որ պատրաստվում են հաջորդ տարի շարունակել պատերազմը. ԶելենսկիՊուտին. «Եթե հրաժարվեն բովանդակային քննարկումներից, Ռուսաստանը ռազմական ճանապարհով կազատագրի իր պատմական հողերը»NYT. Բեռլինում Ուկրաինան, ԱՄՆ-ը և Եվրոպան համաձայնել են երկու փաստաթղթի շուրջԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ, եթե Պուտինը մերժի խաղաղության համաձայնագիրը. Bloomberg