Կերչում հարվածել են երկաթուղային կայարանին, Սև ծովում՝ ռուսական նավերին

Ուկրաինական զինված ուժերն անցած գիշեր հարվածել են բռնակցված Ղրիմի Կերչ քաղաքի երկաթուղային կայարանին, ինչպես նաև Սև ծովում հարձակվել ռուսական բեռնանավերի և լցանավերի վրա։

«Крымский ветер»-ի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Կերչում հրդեհվել են պահեստներ:Ալիքը, հղում անելով արբանյակային լուսանկարներին, հայտնում է «Կոկտեբել» ենթակայանի շրջանում բռնկված հրդեհի մասին։

Ուկրաինայի զինված ուժերի Անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին հայտարարել է, որ գիշերվա ընթացքում Սև ծովում վնասվել է 9 բեռնանավ, 1 լցանավ, 1 գազատար նավ և 1 քարշակ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինայի ԶՈւ-ն Ազովի ծովում 14 նավ, այդ թվում՝ 12 լցանավ է խոցելՈւկրաինական բանակը Սև ծովում խոցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավՈւկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցելՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրներիՈւկրաինայի զինուժը 4 ռուսական նավի վրա է հարձակվել Տագանրոգի ծովածոցում