Սերբիայում արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 27-ին: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Չուպիչը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով РТС հեռուստառադիոալիքին:
Սերբիայում նախագահի արտահերթ ընտրություններ են անցկացվում, քանի որ Ալեքսանդր Վուչիչը, որի լիազորություններն ավարտվելու էին 2027 թվականի գարնանը, պետության ղեկավարի պաշտոնը լքեց այս տարվա սեպտեմբերին՝ հաջորդ ամիս անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով:
Սերբական առաջադիմական կուսակցությունը, որից հանդես էր գալիս Վուչիչը, այդ ընտրություններում պարտվեց «Ուսանողական ցուցակ»-ին և դարձավ ընդդիմություն: