Պուտինը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում կհանդիպի Փաշինյանի հետ՝ քննարկելու Հայաստանի ԵՄ անդամակցության ձգտումները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մոսկվայում, 1-ը ապրիլի, 2026թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և նրա հետ կքննարկի Եվրամիությանն անդամակցելու՝ Հայաստանի ձգտումները, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Տեղի կունենա զրույց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հայաստանում ընտրություններից հետո մեր առաջնորդներն արդեն շփվել են: Մոտավորապես հասկանալի է՝ ինչի մասին խոսք կլինի», - ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Ուշակովը:

«Մենք նախկինի պես պնդում ենք, որ Հայաստանը չի կարող ձգտել Եվրամիությանն անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունից: Այս հարցը ինչ-որ կերպ պետք է հանգուցալուծել: Այս մասին նախագահն ու վարչապետը, անկասկած, կխոսեն», - նշել է Պուտինի օգնականը:

Ուշակովը նաև ասել է, որ Կրեմլը մտահոգված է Հայաստանում Ռուսաստանի հետ ավելի լավ բարիդրացիական հարաբերությունների կողմնակից ընդդիմադիր առաջնորդների զանգվածային ձերբակալություններով:

«Զրույցը տեղի կունենա Հայաստանում ընդդիմության առաջնորդների զանգվածային ձերբակալությունների անսովոր ֆոնի վրա», - ասել է ՌԴ նախագահի օգնականը, մանրամասնելով՝ նկատի ունի այն առաջնորդներին, ովքեր պաշտպանում են և պաշտպանել են Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը։

«Այս թեման, անկասկած, կքննարկվի։ Եվ, իհարկե, Հայաստանի ղեկավարության այս գործողությունները մեզ մտահոգում են», - հայտարարել է Յուրի Ուշակովը։

Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ միաժամանակ և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի մաքսային միության կազմում գտնվելն անհնար է։ Մոսկվան պնդում է՝ Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի՝ ընտրություն կատարելով Եվրոպական և Եվրասիական միությունների միջև:

Հայաստանի վարչապետը շաբաթասկզբին Ազգային ժողովում հայտարարեց, որ Երևանն առաջիկայում կսկսի Եվրամիությանն անդամակցելու դիմումի գործընթացը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի շնորհիվ. ԼավրովԵրկաթուղու կոնցեսիան Հայաստանին վաճառելու խնդրանքը զարմանալի է և «հուզիչ». ԼավրովՓաշինյանը հաստատում է՝ Աստանայի հետ քննարկվել է TRIPP-ին Ղազախստանի հնարավոր մասնակցությունը«Հարավկովկասյան երկաթուղին» ավելի քան 30 մլրդ ռուբլու ներդրումներ է արել Հայաստանում. ԶախարովաՄոսկվան «չի միջամտում» Հայաստանի ներքին գործերին, բայց «չի կարող անտարբեր մնալ»ԵԱՏՄ բյուջեում Հայաստանի ներդրումը կազմում է ընդամենը 1 տոկոս. ՌԴ ԱԳՆ պաշտոնյաՀենց ԵԱՏՄ-ում են ջանում, որ Հայաստանը ԵՄ անդամակցության դիմում ներկայացնի. ՌուբինյանԿրեմլը չի մեկնաբանում Հայաստանում վերջին զարգացումներըՌԴ ԱԳՆ-ն կարծում է, թե «Արևմուտքը շանտաժի է ենթարկում ՀՀ-ին «Հարավկովկասյան երկաթուղու» հարցում»«Հայաստանը ցինիկաբար օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները». Վոլոդին Պետդումայից զգուշացնում են՝ «Հայաստանը կարող է զրկվել բոլոր արտոնություններից»Երևանն առաջիկայում կսկսի Եվրամիությանն անդամակցելու դիմումի գործընթացը. Փաշինյան