ՍԴ փակ նիստն ավարտվեց, քննությունը շարունակվում է դռնբաց նիստում

Սահմանադրական դատարանի նիստը, Երևան, 29-ը հունիսի, 2026թ.

Առավոտյան ժամը 11-ից շարունակված Սահմանադրական դատարանի փակ նիստը ավարտվեց, Բարձր դատարանը քննությունը շարունակում է դռնբաց նիստում:

Այժմ ՍԴ-ն ուսումնասիրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած ծրարները: Օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փաստաբան Արամ Օրբելյանն էր միջնորդել դատարանին դրանք ենթարկել փորձաքննության՝ թափանցիկությունը պարզելու համար: Օրբելյանը պնդել էր, թե որոշ տեղամասերում ծրարներն այնքան թափանցիկ էին, որ անզեն աչքով հնարավոր էր տեսնել քվեարկողի ընտրությունը:

Սահմանադրական դատարանը հինգերորդ օրն է՝ շարունակում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունը: Այսօր ՍԴ-ն փակ նիստում քննում էր գաղտնի ցուցակների հետ կապված հարցերը:

Դիմումների վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանը ամենաուշը հուլիսի 4-ին պետք է կայացնի։

Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն՝ Բարձր դատարանը կա՛մ պետք է անփոփոխ թողնի ընտրության արդյունքները, այսինքն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը այդ արդյունքների վերաբերյալ, կա՛մ անվավեր ճանաչելով այն՝ երեք հիմնական որոշում կայացնի՝ «անվավեր ճանաչել ընտրության արդյունքները», «անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման կարգ», «նշանակել ընտրության երկրորդ փուլ»։

Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակվել են 7 քաղաքական ուժերի դիմումները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ուժեղ Հայաստան»-ը սպասում է ՍԴ որոշմանը. Սամվել ԿարապետյանՕր 5-րդ. ՍԴ-ն փակ նիստում ուսումնասիրելու է գաղտնի փաստաթղթերԸնդդիմության ներկայացուցիչները ՍԴ նիստում ևս բարձրացրեցին Սաֆարյանի անաչառության հարցըՍԴ-ում 4-րդ օրն է՝ շարունակվում է ընտրության արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունըՍԴ-ում շարունակվում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը«Կանոններն ամբողջությամբ խախտված էին». ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքները վիճարկող ուժերի դիմումներըՍԴ-ն լսում է ընտրությունների արդյունքները վիճարկող ուժերի փաստարկներըԸնդդիմադիր ուժերի աջակիցները հավաքվել էին ՍԴ շենքի մոտ, արդար որոշում էին պահանջում ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումները