Սաուդյան Արաբիան հայտնել է իր ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռների մասին

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ որսացել և ոչնչացրել է երկրի արևելյան ուղղությամբ արձակված յոթ բալիստիկ հրթիռներ: Ընդ որում, ըստ Պաշտպանության նախարարության, բեկորներն ընկել են էներգետիկ օբյեկտների մոտակայքում:

Նախարարությունը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում վնասի գնահատման ուղղությամբ, սակայն չի հստակեցրել, թե ով է արձակել հրթիռները:

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի սկսվելուց ի վեր Սաուդյան Արաբիան հարյուրավոր իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել, որոնց մեծ մասը, ըստ իշխանությունների, որսացել են:

Թեհրանը հարվածներ է հասցրել Իսրայելին և Պարսից ծոցի արաբական երկրներին, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմական օբյեկտները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մի շարք արաբական երկրներում տուժել են ավելի քան մեկ տասնյակ մարդիկ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանի արձակած հրթիռները պակասել են, բայց դարձել ավելի վնասաբեր․ ինչո՞ւ