Սամվել Կարապետյանը կրկին կտեղափոխվի բանտ

Վերաքննիչի որոշմամբ այսօր միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը կտեղափոխվի հետ՝ բանտ: Դատարանը քիչ առաջ է հրապարակել իր որոշումը:

Ըստ դրա՝ վերաքննիչը վերացրել է դեկտեմբերի 30-ին առաջին ատյանի դատարանի՝ տնային կալանքի մասին որոշումը: Դատախազությունն ավելի վաղ բողոքարկել էր Սամվել Կարապետյանին տնային կալանքի տեղափոխելու որոշումը, ինչը վերաքննիչը բավարարել է:

«Տաշիր գրուպի» սեփականատերը տնային կալանքի տակ մնաց 17 օր:

Փաստաբան Ռուբեն Հակոբյանն «Ազատությանը» փոխանցեց, որ պաշտպանյալն այժմ հիվանդանոցում է: Փաստաբանների խոսքով՝ դեկտեմբերի 30-ից բանտից տուն տեղափոխված Կարապետյանը բանտախցում թոքաբորբով է հիվանդացել, վարակվել է քովիդով:

Գործարարը ավելի քան կես տարի կալանավորված էր, դեկտեմբերի 30-ին տնային կալանքի էր անցել: Տնային կալանքի հետ դատավորն ամենաբարձր գրավն էր սահմանել՝ 4 միլիարդ դրամ:

Կարապետյանի փաստաբանները շարունակում են պնդել՝ սա քաղաքական հալածանք է:

Կարապետյանը մեղադրվում է իշխանության զավթման կոչի ու տնտեսական հանցագործությունների համար։ Ի դեպ, այս երկու հոդվածները մի գործով են քննվելու, ինչը, փաստաբանների համոզմամբ, աբսուրդ է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սամվել Կարապետյանին տնային կալանքի տեղափոխելու որոշումը դատախազությունը բողոքարկել էՍամվել Կարապետյանի Նոր տարին՝ տանը, սրբազաններինը՝ ԱԱԾ խցում և հիվանդանոցում 4 միլիարդ դրամ. երբևէ կիրառված ամենաբարձր գրավը Սամվել Կարապետյանին բանտից տուն ուղարկելու համար Սամվել Կարապետյանը բանտից տեղափոխվեց տուն