Սամվել Կարապետյանն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ

Այսօր տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, Կարապետյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ, այս մասին հայտնում է Կարապետյանների «Մեր ձևով» շարժման խոսնակը:

Հաղորդվում է, որ վաղը տեղի կունենա կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ժամանակ կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը։

Լրագրողները հնարավորություն կունենան միջոցառմանը հետևել դահլիճից` առանց նկարահանող խմբի։ Միջոցառման ավարտին մամուլի ասուլիս նախատեսված չէ,- ասված է շարժման խոսնակի տարածած հայտարարությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ով ում հետ կմիավորվի. ընտրություններից 4 ամիս առաջ ընդդիմադիր դաշտում ակտիվ քննարկումներ են

Այս պահի դրությամբ հստակ է, որ տնային կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին, այսինքն՝ դաշինք չի կազմի: Գործարար Սամվել Կարապետյանը թեև առաջնորդում է շարժումը, սակայն ընտրություններին մասնակցելու իրավունք չունի, քանի որ երկքաղաքացի է:

Թե ով է գլխավորելու նախընտրական ցուցակը, Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանն ավելի վաղ ասել էր.- «Թեկնածուն երկար ժամանակ է՝ որոշված է, այդ մասին կհայտարարենք փետրվարի 12-ին»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Մտադիր եմ քաղաքական Նոյյան տապան ստեղծել». Գագիկ Ծառուկյանը դաշինք չի կազմի «Պլան Բ գոյություն չունի, գնում ենք սահմանադրական մեծամասնության հետևից». ՔՊ պատգամավորՎարչապետի հավանական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, վերջնական որոշումը՝ սոցհարցումներից հետո «Նոր ղեկավար է պետք». «Մեր ձևով» շարժումը դեմ է, որ Հայաստանի նախկին առաջնորդներից որևէ մեկը ղեկավարի ՀայաստանըԹաթոյան. «Մենք հավակնում ենք իշխանություն ձևավորելու, ես հավակնում եմ վարչապետի պաշտոնին»ՀՅԴ-ն ԱԺ ընտրություններին դաշինքով կմասնակցի. ով կլինի վարչապետի թեկնածունՀԱԿ-ը հայտարարում է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգով ընտրություններին մասնակցելու մասինԷդմոն Մարուքյանը ընդդիմադիր դաշտին համախմբում է առաջարկում «Նիկոլ Փաշինյանին թոշակի ուղարկելու համար»