«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազ մականունով Արթուր Ավանեսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով:
Սամվել Կարապետյանի թիմակից Արթուր Ավանեսյանը երկու ամսով կալանավորվեց ապրիլի վերջին: Նախկին զինվորականը մեղադրվում է ընտրակաշառք տալու համար, մեղքը չի ընդունում: