Սաար․ «Շնորհավորում եմ Ադրբեջանին Հայաստանի հետ խաղաղության հասնելու առթիվ»

Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաար, արխիվ

«Շնորհավորում եմ Ադրբեջանին Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի հետ խաղաղության հասնելու առթիվ», - այսօր Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը։

Իսրայելական դիվանագիտության ղեկավարի համոզմամբ՝ «Հայաստանի հետ խաղաղությունը հանգեցնելու է ողջ տարածաշրջանի բարգավաճմանը»։

«Կարող եմ նաև ասել, որ նախագահ Իլհամ Ալիևն ապահովում է Ադրբեջանի առաջընթացը», - նշել է Իսրայելի ԱԳ նախարարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի ԱԳ նախարարը ժամանել է Բաքու