Ռուսաստանը հարվածել է Կիևին, Դնեպրին, Կրիվոյ Ռոգին. կան զոհեր և վիրավորներ

Վնասված բնակելի շենք Կիևում, 22-ը սեպտ

Ռուսական զորքերը գիշերը հարձակվել են Ուկրաինայի վրա՝ կիրառելով բալիստիկ, հականավային և թևավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Հարվածների հիմնական թիրախներն են եղել Դնեպրոպետրովսկի, Կիրովոգրադի և Պոլտավայի մարզերը, հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։

Ինչպես տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը, Դնեպր քաղաքում սպանվել է չորս մարդ, ևս վեցը վիրավորվել են: Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչության պետ Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ վնասվել են պահեստներ և մեկ առևտրային կետ, վնասվել են նաև Կրիվոյ Ռոգի և Պավլոգրադի առևտրային կետերը։

Կիևում ռուսական հարձակման հետևանքով պահեստներ են այրվել։ Դնեպրի շրջանում, ինչպես հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, վնասվել են հինգհարկանի բնակելի շենքի ճակատային մասը և առաջին հարկը։ Բնակիչները տարհանվել են։ Պետական արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է չորս զոհ կա, իսկ Ազգային ոստիկանությունը հայտնել է հինգ զոհի մասին։

Կիևի մարզի Բրովարի շրջանում, ըստ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության, այրվել է պահեստ, վնասվել է չորս մասնավոր բնակելի շենք, մեկ կոմունալ շենք և երեք ավտոմեքենա։

Պոլտավայի մարզի Կրեմենչուկի շրջանում, ըստ Տարածաշրջանային ռազմական վարչության ղեկավար Վիտալի Դյակիվնիչի, ռուսական հարվածները թիրախավորել են արդյունաբերական օբյեկտ և կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտ: Պոլտավայի շրջանում անօդաչու թռչող սարք է կործանվել մասնավոր գյուղատնտեսական ձեռնարկության տարածքում՝ վնասելով տնտեսական շենք և սարքավորումներ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վնասվել են մետաղագործական և քիմիական արդյունաբերության, վառելիքաէներգետիկ ոլորտի, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, ինչպես նաև Կիևի, Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի և Օդեսայի մարզերի նավահանգստային ենթակառուցվածքները, ինչպես նաև նավեր։

Սեպտեմբերի 21-ի երեկոյան Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել ռուսական հարձակման պատճառով։ Լատվիայում ևս ՆԱՏՕ-ի կործանիչներ են օդ բարձրացել։ Այս երկրների օդային տարածքի խախտումներ, սակայն, չեն գրանցվել, և տագնապն ավելի ուշ չեղարկվել է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինայի մետալուրգիական 3 խոշորագույն գործարանները դադարել են գործել ռուսական հարվածներից հետոՌուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 174 ԱԹՍ-երովՌուսաստանը հարվածել է Խարկովի մերձքաղաքային գնացքի վրա․ զոհ և վիրավորներ կանԱմերիկացի օրենսդիրները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագիծը, Մոսկվան էլ սպառնում է