Ռուսական զորքերը գիշերը Սև ծովում երեք առևտրային նավի են հարվածել, այդ թվում ANT բեռնանավը, որը նավարկում է Վանուատուի դրոշի ներքո և պատկանում է թուրքական ընկերության:
Ուկրաինայի ռազմածովային ուժերի հաղորդագրության համաձայն՝ բեռնված նավը Օդեսայի մարզի նավահանգիստներից մեկից ուղևորվում էր Թուրքիա: Հարվածի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել, անձնակազմի երկու անդամներ վիրավորվել են:
Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի տվյալներով՝ գիշերը անօդաչու թռչող սարքերը հարվածել են Վանուատուի, Կոմորյան կղզիների և Պանամայի դրոշների ներքո նավարկող երեք նավի: