Ռուսները հարվածել են Զապորոժիեին, Կրիվոյ Ռոգին և Օդեսային. առնվազն 3 մարդ է զոհվել, 35-ը՝ վիրավորվել

Ուկրաինա - Զապորոժիեում ռուսների հարվածին հաջորդած հրդեհը, 12-ը սեպտեմբերի, 2026թ.

Այս գիշեր ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել արդյունաբերական ձեռնարկության Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքին: Մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել, հաղորդել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան:

Ռուսները հարված են հասցրել նաև ձեռնարկության Դնեպրում, այստեղ տուժածներ չկան:

Զապորոժիեի մասնավոր հատվածին անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով մահացել են մի կին և մի տղամարդ, ևս մի կին վնասվածքներ է ստացել, փոխանցում է Զապորոժիեի մարզի պաշտպանության խորհրդի համանախագահ Իվան Ֆյոդորովը:

Օդեսայում ռուսական անօդաչուն հարվածել է 25-հարկանի բնակելի շենքի, առնվազն 35 մարդ է վիրավորվել, նրանց թվում՝ հինգ ամսական երեխա, հաղորդում է Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը: Յոթ մարդ և երեխան հոսպիտալացվել են: Հարվածի հետևանքով հրդեհվել են շենքի 21-23-րդ հարկերի բնակարանները:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդագրության համաձայն՝ ռուսական բանակը «Իսկանդեր-М»/KN-23 հրթիռներ է կիրառել (քանակը չի նշվում), ութ «Կալիբր» թևավոր հրթիռ, վեց Х-59/69 կառավարվող ավիացիոն հրթիռ և 129 անօդաչու թռչող սարք: Հրթիռները և անօդաչուները հարվածներ են հասցրել 20 վայրերում, ևս չորսում բեկորներ են ընկել:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե Զապորոժիեի, Կրիվոյ Ռոգի և Օդեսայի վրա հարձակումների արդյունքում ռազմական և ռազմավարական թիրախներ է խոցել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մեկ շաբաթում ռուսները Ուկրաինայում 3 բնակավայր են գրավել, 5-ի նկատմամբ «վերահսկողություն հաստատել». ТАССՌուսական զինուժը Կիևում ինը հարկանի շենքի է հարվածել, կան տուժածներԶոհեր, տասնյակ վիրավորներ Պավլոգրադին ռուսների հասցրած հարվածի հետևանքով Օդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվելՌուսական անօդաչուն սպառնալիք չէր Զելենսկիի ինքնաթիռին, պնդում է ԿիևըԱրդյոք ռուսական անօդաչուն կարո՞ղ էր հարվածել Զելենսկիի ինքնաթիռին. ի՞նչ է ի վերջո տեղի ունեցել