Գիշերը ռուսական զորքերը Ուկրաինայի վրա հրթիռներ և 217 անօդաչու թռչող սարք են արձակել: Ուկրաինայի ռազմաօդային ուժերի փոխանցմամբ՝ հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են 182 անօդաչու և 9 հրթիռ:
Հարձակման է ենթարկվել, մասնավորապես, երկաթուղային ձեռնարկություն Կիևում, զոհվել է ընկերության աշխատակից: Օդեսայի մարզում հարվածի հետևանքով երկաթուղային կայարանի է վնասվել:
Օդեսայի մարզի նահանգապետ Օլեգ Կիպերի փոխանցմամբ՝ «հարվածի տակ են ընկել տրանսպորտային, արդյունաբերական և էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներ, ինչպես նաև բնակելի հատված», հայտնի է մեկ տուժածի մասին:
Զապորոժիեի մարզի նահանգապետ Իվան Ֆյոդորովը հաղորդում է, որ անօդաչուն բազմահարկ բնակելի շենքի է հարվածել, նախնական տվալներով՝ տուժածներ չկան: Մարզում հարձակման է ենթարկվել նաև Կուշուգում ավանը, մեկ մարդ զոհվել է, չորսը վնասվածքներ են ստացել:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Զապորոժիեում երթուղայինի վրա անօդաչուի հարձակման մասին, նրա տվյալներով՝ երեք մարդ տուժել է:
«Ուկրաինայում հակաօդային պաշտպանության անբավարարության յուրաքանչյուր օրը՝ զոհեր են, որոնք կարող էին չլինել: Կյանքի պաշտպանությունը պահանջում է ամենօրյա որոշումներ և աշխարհի գործուն աջակցությունը», - սոցցանցում գրել է Զելենսկին: