Ռուսները բալիստիկ հրթիռներով հարվածել են Կիևին. առնվազն 9 զոհ, տասնյակ վիրավորներ

Ուկրաինա - Հրթիռակոծության հետևանքները Կիևում, 1-ը օգոստոսի, 2026թ.

Ռուսաստանն այսօր վաղ առավոտյան բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին: Կիևի իշխանությունների փոխանցմամբ՝ առնվազն 9 մարդ է զոհվել, 30-ը, այդ թվում՝ 4 երեխա, վիրավորվել, մասամբ փլուզված շենքի փլատակներում մարդիկ կան:

«Պայթյուններ քաղաքում: Կիևը բալիստիկ հարձակման տակ է: Մնացեք ծածկի տակ», - Տելեգրամում գրել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:

Reuters-ի փոխանցմամբ՝ Կիևի բնակիչները հայտնել են մեկ տասնյակից ավելի պայթյունների մասին, որոնք լսվել են ամբողջ քաղաքից:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե հարվածների թիրախում եղել են ռազմական արդյունաբերությունը և լոգիստիկ կենտրոնները:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ գրոհի հետևանքով տուժել են Կիևի 7 շրջաններ. վնասվել է 18 տուն, Լիտվայի դեսպանատունը և ենթակառուցվածքներ: Նրա փոխանցմամբ՝ գիշերը ռուսական զորքերը Ուկրաինայի վրա արձակել են 35 հրթիռ, այդ թվում 27-ը՝ բալիստիկ, և 185 հարվածային անօդաչու թռչող սարք:

Մոսկվան ուժգնացրել է հրթիռային հարձակումները Կիևի վրա, մինչ Ուկրաինան բալիստիկ հրթիռների դեմ պայքարի միջոցների խիստ պակաս ունի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն Ուկրաինային համաձայնություն չի տվել արտադրել Patriot հրթիռներԶելենսկին հայտնել է՝ «լավ հեռախոսազրույց» է ունեցել Վենսի հետԹրամփը չգիտի, թե ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի՞ Patriot-ի արտադրության լիցենզիաԿիևի նոր մարտավարությունը. ինչո՞ւ է Ուկրաինան հարվածում Wildberries-ինԶելենսկի․ Ռուսաստանը Դնեպրոպետրովսկի մարզին հարվածել է հյուսիսկորեական հրթիռովՌուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ 13 զոհ կա, 45-ը տուժել են