Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի նոր առաջարկներին Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ. Պեսկով

Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի նոր առաջարկներին Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ, «Վեստի»-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է ներկայացնել «նոր գաղափարներ»:

«Փաստն այն է, որ մենք շարունակում ենք մեր հատուկ ռազմական գործողությունը, այսինքն՝ մենք շարունակում ենք մեր նպատակներին հասնել ռազմական միջոցներով։ Այո, սա նախընտրելի ուղին չէ, բայց խաղաղության հեռանկարների բացակայության դեպքում մենք կշարժվենք մինչև վերջ՝ մինչև լիակատար հաղթանակ։ Եվ մենք կսպասենք նոր առաջարկների։ Ամերիկացիները անկեղծ են, և նախագահ Թրամփը անկեղծ է, նրա բանակցողները անկեղծ են իրենց ցանկության մեջ՝ իսկապես ձևակերպելու բոլորի համար ընդունելի տարբերակներ», - նշել է Պեսկովը։

Սերգեյ Լավրովը և Մարկո Ռուբիոն հանդիպել են հուլիսի 23-ին Մանիլայում: 35 րոպե տևած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում՝ Պարսից ծոցի իրավիճակը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուբիո․ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար նոր գաղափարներ են անհրաժեշտ