Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. «Ռոյթերզ»

Ռուսաստանը սկսել է ծովային ճանապարհով բենզին ներմուծել Հնդկաստանից, հաղորդում է «Ռոյթերզ»-ը՝ հղում անելով երկու աղբյուրների։

Վերջին շաբաթներին՝ ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների վրա ուկրաինական հարձակումների հետևանքով երկրում վառելիքի սուր պակաս է առաջացել, որն ուղեկցվում է բենզալցակայանների երկար հերթերով և բենզինի գների ռեկորդային աճով:

Կրեմլը երեկ հաստատել էր, որ Մոսկվան բանակցում է այլ երկրների հետ՝ բենզինի ներկրման հարցով, բայց թե որ երկրների՝ չէր հստակեցրել։

Ըստ «Ռոյթերզ»-ի, Հնդկաստանից Ռուսաստան է ուղարկվել երկու տանկեր՝ յուրաքանչյուրը 30,000-ից 40,000 տոննա վառելիքով:

Անցած կիրակի նախագահ Պուտինը խոստովանել էր, որ նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածները որոշ շրջաններում վառելիքի պակաս են առաջացրել, միաժամանակ հավելել, թե «զբաղվում են այդ հարցով»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պուտինը խոստովանել է՝ ուկրաինական հարվածներից Ռուսաստանում վառելիքի պակաս կա