Ռուսաստանը փորձում է իր անօդաչու թռչող սարքերի, ռումբերի և հրթիռների միջոցով խաթարել լոգիստիկան և կապը քաղաքների և համայնքների միջև, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Անցած շաբաթվա ընթացքում Ռուսաստանն օգտագործել է ավելի քան 980 հարվածային անօդաչու թռչող սարք, գրեթե 1100 կառավարվող ավիառումբ և երկու հրթիռ Ուկրաինայի դեմ», - գրել է նա սոցիալական ցանցում:
Ըստ նրա՝ հենց ռուսական այս մարտավարության պատճառով էլ երկինքը պաշտպանելու անհրաժեշտությունը մնում է առաջնահերթ։