Ռուսաստանը փակում է Գերմանիայի հյուպատոսությունը Պետերբուրգում և Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղերը

Ռուսաստան - Գյոթեի ինստիտուտը Մոսկվայում, արխիվ

ՌԴ արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ «Ռուսաստանը հետ է կանչում համաձայնությունը Սանկտ Պետերբուրգում Գերմանիայի Դաշնային Հանրապետության գլխավոր հյուպատոսության գործունեությանը»: Ներկայացուցչությունը պետք է դադարեցնի աշխատանքը մինչև սեպտեմբերի 18-ը, և բոլոր աշխատակիցները պետք է լքեն Ռուսաստանը, հայտարարում է նախարարությունը:

Նշվում է նաև, որ Գյոթեի անվան գերմանական մշակութային կենտրոնները պետք է դադարեցնեն իրենց աշխատանքը Ռուսաստանում, իսկ դրանց գործուղված աշխատակիցները պետք է դուրս գան երկրից մինչև սեպտեմբերի 13-ը:

Ըստ հաղորդագրության՝ սրանք միջոցառումներ են ի պատասխան «Գերմանիայի իշխանությունների ոչ-բարեկամական գործողությունների», և դրանց մասին հայտարարվել է Ռուսաստանում Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին:

Սեպտեմբերի 1-ին Գերմանիայի իշխանությունները հայտարարել էին Բեռլինում Ռուսական տան և երկրում վերջին ռուսական հյուպատոսության փակման որոշման մասին: Դա հաջորդել էր օգոստոսին Լայպցիգի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակմանը, որոնց, Գերմանիայի իշխանությունների տվյալներով, առնչություն ունի Ռուսաստանը:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այդ եզրակացությունը «ենթադրություն» էր որակել և հայտարարել, որ պատրաստվում են փակել Գյոթեի ինստիտուտը Ռուսաստանում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԼայպցիգի օդանավակայանի վրա հարձակման կասկածյալները ՌԴ քաղաքացիներ ենԼայպցիգի միջադեպից հետո ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն խոստանում են ուժեղացնել ճնշումը ՌԴ-ի վրա  Լայպցիգի հարձակումը պետականորեն հովանավորվող ահաբեկչության հատկանիշներ ուներ. ԿալլասՄիջադեպ Լայպցիգի օդանավակայանում ՆԱՏՕ-ն հաստատել է՝ Լայպցիգի օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ ԱԹՍ է նկատվել