ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ Լայպցիգի օդանավակայանի վրա հարձակում իր մեջ կրում էր պետականորեն հովանավորվող ահաբեկչության բոլոր հատկանիշները, հայտնում է Reuters-ը:
Գերմանիայի կառավարությունը նախօրեին հայտարարել էր, որ եկել է այն եզրակացության, որ անցյալ ամիս անօդաչու թռչող սարքերի հարձակման փորձի հետևում կանգնած է Ռուսաստանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ արձագանքել է Լայպցիգի օդանավակայանի վրա հարձակման համար Ռուսաստանի հասցեին Գերմանիայից հնչող մեղադրանքներին՝ պնդելով, թե դա հիմնականում պայմանավորված է Գերմանիայի ներքաղաքական գործընթացներով։ «Բիզնեսները փակվում են, աշխատատեղերը կորչում են։ Անհասկանալի է, թե ինչու է այս ամենն արվում։ Կա միայն մեկ բացատրություն՝ ագրեսիվ Ռուսաստանին դիմակայելու համար։ Որտե՞ղ են ապացույցները», - ասել է Պուտինը։
Իռլանդիայում Եվրոպայի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հավաքից առաջ Կալլասը նաև ասել է, որ աշխատանքները շարունակվում են Ռուսաստանի ռազմական համալիրին վերաբերող 1600 պատժամիջոցների ցուցակների շուրջ, և գուցե դրանց թիվը դեռ ավելանա»։