Փետրվարի լույս 22-ի գիշերը ռուսական բանակը համակցված հարված է հասցրել Ուկրաինայի կենսական ենթակառուցվածքներին՝ օգտագործելով 48 հրթիռ, այդ թվում 22-ը՝ բալիստիկ, և 297 հարվածային անօդաչու թռչող սարք, հաղորդում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը: Հրթիռներից 14-ը և անօդաչուներից 23-ը հարվածել են 14 կետերի:
Հարվածի հիմնական ուղղություններն էին Կիևի, Օդեսայի, Կիրովոգրադի և Պոլտավայի մարզերը:
«Մոսկվան շարունակում է հարվածների մեջ ավելին ներդնել, քան դիվանագիտությունում», - հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Կիևի մարզային վարչակազմի ղեկավար Նիկոլայ Կալաշնիկը հայտնել է, որ Ֆաստովի շրջանում ռուսական հարվածի հետևանքով 49-ամյա տղամարդ է զոհվել, փլատակներից ութ մարդ է դուրս բերվել: Հայտնի է Կիևի մարզում 15 տուժածների մասին, նրանց թվում՝ չորս երեխա:
Մայրաքաղաք Կիևում շենք է վնասվել, այնտեղ հրդեհ է բռնկվել: Երկու մարդ հոսպիտալացվել է:
Զապորոժիեի մարզում անցած մեկ օրում հրետանային կրակի և անօդաչուների գրոհների հետևանքով երկու մարդ է զոհվել, հաղորդել է մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը:
Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել նաև Խերսոնի, Նիկոլաևի, Սումիի մարզերում: