Ռուսաստանը Ուկրաինայի հարցով շարունակում է կապի մեջ լինել ԱՄՆ-ի հետ

Russia's President Putin meets with Togo's President of the Council of Ministers Gnassingbe at the Kremlin

«Ռուսաստանը կապի մեջ է Միացյալ Նահանգների հետ Ուկրաինայի հակամարտության հնարավոր կարգավորման հարցով և հույս ունի, որ Վաշինգտոնը կշարունակի միջնորդական ջանքերը», այս մասին այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին հայտնել է գերիների հնարավոր փոխանակման մասին

Շաբաթավերջին Ֆլորիդայում Վաշինգտոնն ու Կիևը բանակցություններ են վարել: Ամերիկյան կողմի հետ բանակցություններից հետո՝ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր՝ կան նշաններ, որ կարող է տեղի ունենալ գերիների փոխանակում:

Բանակցություններին Ռուսաստանի ներկայացուցիչները ներկա չեն եղել: Ամերիկյան կողմից ներկա են եղել նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները:

Զելենսկին չի հստակեցրել, թե արդյոք կշարունակվեն բանակցությունները, երբ և որտեղ դրանք կարող են տեղի ունենալ և ինչ ձևաչափով: