Ռուսաստանը կարող է միջնորդի դեր ստանձնել Իսրայելի և Իրանի միջև

Ռուսաստանն իր միջնորդական կարողություններն է առաջարկում Իսրայելին և Իրանին։ Այս մասին այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։

«Ռուսաստանը կողմ է Մերձավոր Արևելքում անվտանգության ամրապնդմանն ու կայունության հաստատմանը ուղղված քաղաքական և դիվանագիտական ջանքերի ակտիվացմանը»,-Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում նշել է Պուտինը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփ. «Ինձ ասել են, որ Իրանում սպանությունները դադարեցվել են, մահապատիժների ծրագիր չկա»Իրանում զոհերի թիվը հասել է մոտ 2600-ի. Թրամփը կոչ է արել շարունակել ցույցերը