Ռուսաստանը հարվածել է Դնեպր քաղաքին. կա զոհ, վիրավորներ

Ուկրաինա - Ռուսական զինուժի հարվածի հետևանքները Դնեպրում, 30-ը ապրիլի, 2026թ.

Ռուսաստանի զինված ուժերն այսօր կեսօրին հարվածել են Ուկրաինայի մեծությամբ երրորդ քաղաք Դնեպրին։

Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքը հարվածել է քաղաքի խիտ բնակեցված թաղամասերից մեկին, ինչի հետևանքով մեկ խաղաղ բնակիչ զոհվել է, ևս հինգը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

«Հարվածի հետևանքով մեկ մեքենա է վնասվել, տուժել են նաև հարակից խանութներից մի քանիսը», - սոցցանցերում գրել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսական ԱԹՍ-ները գիշերը հարվածել են Օդեսային. կան վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում հրադադարի հարցըՈւկրաինան ուժգնացրել է հարվածները քաղաքացիական ենթակառուցվածքներին․ Պուտին