Ռուսաստանը և Հնդկաստանը միասին են արգելափակել Ադրբեջանի անդամակցությունը ՇՀԿ-ին. APA

Չինաստան - ՇՀԿ գագաթնաժողովը Տյանցզինում, 1-ը սեպտեմբերի, 2025թ.

Շանհայի համագործակցության կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության արգելափակումը նախաձեռնել է ոչ միայն Հնդկաստանը, այլև Ռուսաստանը, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը` վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը։

Ադրբեջանի իշխանություններին մոտ կանգնած լրատվամիջոցը փոխանցում է, որ Ադրբեջանի անդամակցության արգելափակման հարցը քննարկվել է Ռուսաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների ժամանակ, և կողմերը համաձայնության են եկել այդ հարցում միասնական դիրքորոշում հայտնել:

«Ռուսաստանը Հնդկաստանին դուրս է բերել առաջին պլան՝ ինքը մնալով ստվերում», - դիվանագիտական աղբյուրի խոսքերն է մեջբերում APA գործակալությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ըստ ադրբեջանական մամուլի՝ Պակիստանը արգելափակել է ՇՀԿ-ին Հայաստանի անդամակցության հայտը. ինչպե՞ս են արձագանքում Երևանում