Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է շաբաթ օրը Իրանի Նաթանզի ուրանի հարստացման օբյեկտի վրա տեղի ունեցած հարձակումը։
«Սա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է», - հայտարարությունում նշել է նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նաթանզի ուրանի հարստացման օբյեկտը թիրախավորվել է ԱՄՆ-իսրայելական հարձակման ժամանակԻրանն այսօր հաղորդեց, որ ԱՄՆ-ն և Իսրայելը շաբաթ առավոտյան հարձակում են սկսել Նաթանզի ուրանի հարստացման օբյեկտի վրա:
հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը հայտնեց, որ ռադիոակտիվ նյութերի արտահոսք տեղի չի ունեցել, և տարածքի մոտակայքում գտնվող բնակիչները վտանգի տակ չեն եղել:
Իրանը տեղեկացրել է Միջազգային ատոմային էներգիայի գործակալությանը, որ Նաթանզի միջուկային հարստացման օբյեկտը շաբաթ օրը հարձակման է ենթարկվել, ասվում է գործակալության X-ում հրապարակված գրառման մեջ։