ԱՄՆ-ն և Իսրայելը շաբաթ առավոտյան հարձակում են սկսել Նաթանզի ուրանի հարստացման օբյեկտի վրա, հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
«Թասնիմ»-ը հավելել է, որ ռադիոակտիվ նյութերի արտահոսք տեղի չի ունեցել, և տարածքի մոտակայքում գտնվող բնակիչները վտանգի տակ չեն եղել:
Իրանը տեղեկացրել է Միջազգային ատոմային էներգիայի գործակալությանը, որ Նաթանզի միջուկային հարստացման օբյեկտը շաբաթ օրը հարձակման է ենթարկվել, ասվում է գործակալության X-ում հրապարակված գրառման մեջ։