Ռուսաստանում շարունակվում են Պետդումայի ընտրությունները

Ռուսաստանում շարունակվում են Պետդումայի եռօրյա ընտրությունները։ Ինչպես առաջին օրը, այնպես էլ այսօր կան հաղորդագրություններ այն մասին, որ դիտորդներին, հիմնականում «Յաբլոկո»-ի և Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներին, թույլ չեն տալիս մուտք գործել ընտրատեղամասեր։

Սանկտ Պետերբուրգում «Յաբլոկո»-ի դիտորդը այսօր ոստիկանության կողմից բերման է ենթարկվել թիվ 1919 ընտրատեղամասում, հայտնել են կուսակցության մամուլի ծառայությունից։ Ընտրական հանձնաժողովում հայտարարել են, որ նա դիտորդի կարգավիճակ չունի։

Ձերբակալության ժամանակ ոստիկանությունը ուժ է կիրառել, և, ինչպես հաղորդվում է, դիտորդը կորցրել է գիտակցությունը։ Դրան չնայած, նրան տարել են ոստիկանական բաժանմունք և մեղադրել ոստիկանության աշխատակիցներին չենթարկվելու մեջ։ Այժմ նա կարող է ձերբակալվել։

«Կիբերհարձակման» փորձերի մասին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է էլեկտրոնային քվեարկության համակարգի վրա «կիբերհարձակման» փորձերի մասին։ ԿԸՀ-ն հայտնել է, , որ դրանք բոլորը հետ են մղվել, «ոչ ոք չի նկատել», էլեկտրոնային քվեարկության համակարգի վերաբերյալ բողոքներ չեն ստացվել։

Այնուամենայնիվ, մի շարք օգտատերեր հայտնել են էլեկտրոնային քվեարկության հետ կապված խնդիրների մասին, իսկ որոշները ընդհանրապես չեն կարողացել քվեարկել։

Մասնակցության մասին

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ այսօր կեսօրին ընտրողների մասնակցությունը գերազանցել է 33 տոկոսը։ Ընտրական վերլուծաբան Իվան Շուկշինը, հիմնվելով պաշտոնական տվյալների վերլուծության վրա, գրել է, որ այն «լի է տվյալների կեղծման ապացույցներով» բազմաթիվ շրջաններում, այդ թվում՝ Դաղստանում, Կաբարդինո-Բալկարիայում, Կուզբասում, Կրասնոդարի և Պրիմորիեի երկրամասերում, Լենինգրադի մարզում և Սանկտ Պետերբուրգում։

Սրանք խորհրդարանական առաջին ընտրություններն են, որ անցկացվում են Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո: Քվեարկություն է կազմակերպվել նաև ուկրաինական օկուպացված տարածքներում։

450-տեղանոց Պետդումայի ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն, այդ թվում՝ իշխող «Եդինայա Ռոսիան»: Բոլոր ուժերը կողմ են Ուկրաինայում արդեն 5-րդ տարին ընթացող պատերազմին: Միակ ընդդիմադիր ուժը՝ «Յաբլոկոն», որը դեմ է պատերազմին, դուրս է մնացել ընտրապայքարից: Գերագույն դատարանը շաբաթներ առաջ չեղարկեց կուսակցության դաշնային ցուցակի գրանցումը, իսկ ավելի ուշ մերժեց այդ որոշման դեմ «Յաբլոկոյի» բողոքը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Խախտումների մասին ահազանգեր, անօդաչուի հարվածից տուժած տեղամասեր. ՌԴ-ում Պետդումայի ընտրություններ են