Ռուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների դիեր են փոխանակել

Կարմիր Խաչի ավտոմեքենաները Ուկրաինայի և Ռուսաստանի միջև զոհվածների դիերի փոխանակման ժամանակ, արխիվ

Ռուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմիններ են փոխանակել: Լուրը հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ Պետդումայի պատգամավոր, «հատուկ ռազմական գործողության» հարցերով խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչ Շամսայիլ Սարալիևին։

Ռուսական կողմը Ուկրաինային է փոխանցել զոհված 261 զինծառայողների, իսկ ուկրաինական կողմը Ռուսաստանին՝ 24 զինծառայողների դիեր։

Նախորդ անգամ Մոսկվան և Կիևը զոհված զինծառայողների մարմինները փոխանակել էին հուլիսի 16-ին։ Այդ ժամանակ, Սարալիևի տվյալներով, ռուսական կողմին փոխանցվել էր 31, իսկ ուկրաինական կողմին՝ 501 դի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՌԴ-ն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմիններ են փոխանակելԿիևն ու Մոսկվան զոհերի մարմիններ են փոխանակելԿիևն ու Մոսկվան կրկին զոհերի մարմիններ են փոխանակել Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին զոհերի մարմիններ են փոխանակել