Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է Ուկրաինայի արևելքում նոր առաջխաղացման մասին։ Ռազմական գերատեսչության պնդմամբ՝ ռուսական ուժերին հաջողվել է վերահսկողություն հաստատել Զապորոժիեի մարզի Պրիդորոժնոյե բնակավայրի նկատմամբ։
Շուրջ հինգ տասնյակ բնակիչ ունեցող գյուղը գտնվում է մարզկենտրոն Զապորոժիեից մոտ 60 կիլոմետր հեռավորության վրա։
Ուկրաինական կողմը Ռուսաստանի ՊՆ հաղորդագրությունն առայժմ չի մեկնաբանում։