Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայի տրանսպորտային ձեռնարկությանը

Օդեսա։ Տրանսպորտային ընկերության վրա հարվածի հետևանքները։

Ռուսական զորքերը առավոտյան հարվածել են Օդեսայի տրանսպորտային ձեռնարկությանը, հայտնել է Օդեսայի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։ Նրա խոսքով՝ հրդեհվել են ավտոբուսներ, վնասվել է նաև չորս առանձնատուն։

Տուժել է երեք տղամարդ, որոնք միջին ծանրության վիճակում հոսպիտալացվել են։

Զապորոժիեում նախօրեին ուշ երեկոյան ռուսական հարձակման հետևանքով տուժել է վեց մարդ, այդ թվում՝ 15-ամյա պատանի, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը։

Նրա փոխանցմամբ՝ քաղաքում վնասվել է 11 բազմաբնակարան շենք, որոնցից մեկը լրջորեն է վնասվել։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱԹՍ-ի հարվածից ՌԴ-ում 4 մարդ է զոհվել