Ռուսական զինուժը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային

Ուկրաինա - Ռուսական զինուժի հարվածին հաջորդած հրդեհ Չեռնիգովի մարզի Նիժին բնակավայրում, 16-ը հոկտեմբերի, 2025թ.

Ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինային՝ կիրառելով այդ թվում երկու բալիստիկ հրթիռ:

«Ազատության» ուկրաինական ծառայության փոխանցմամբ՝ ռուսական հարվածները թիրախավորել են մասնավորապես Ուկրաինայի ցամաքային զորքերի ուսումնական ստորաբաժանումը, որը գտնվում է «թիկունքում և համեմատաբար հանգիստ հատվածում»։ Լրատվամիջոցը, վկայակոչելով «Հարավ» օպերատիվ հրամանատարության հաղորդագրությունը, հայտնում է զոհերի և վիրավորների մասին, որոնց ճշգրիտ թիվը դեռևս հայտնի չէ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կիևը հարվածել է Սարատովի նավթավերամշակման գործարանինՌուսական անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Չեռնիգովին և Դնեպրոպետրովսկին