Ռուսական սահմանափակումներից հետո ԵՄ-ն ՀՀ-ի համար առևտրային արտոնությունների փաթեթ է պատրաստում. FT

Եվրամիությունը հրատապ կարգով առևտրային աջակցություն է պատրաստում Հայաստանի համար՝ ռուսական ներմուծման սահմանափակումների ազդեցությունը մեղմելու նպատակով, իր աղբյուրներին հղում անելով գրում է Financial Times-ը:

Զեկույցի համաձայն՝ Եվրահանձնաժողովը մշակում է «ինքնավար առևտրային միջոցառումներ», որոնք կնվազեցնեն Հայաստանից արտահանվող սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի սակագները:

FT-ի երկու աղբյուրների փոխանցմամբ՝ միևնույն ժամանակ, Բրյուսելը մտահոգված է, որ Մոսկվան կարող է մեծացնել առևտրային ճնշումը Հայաստանի վրա։

Հայաստանին աջակցության միջոցառումների առաջարկները կարող են ներկայացվել մի քանի շաբաթվա ընթացքում։

«Հանձնաժողովը կառաջարկի առևտրային միջոցառումներ՝ օգնելու ավելի շատ հայկական ձեռնարկություններին հասանելիություն ստանալ ԵՄ նոր շուկաներին և աջակցելու երկրի տնտեսությանն այնտեղ, որտեղ այն առավելապես տուժել է»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակի տեղակալ Օլոֆ Գիլը։

Օրերս հաղորդվեց, որ Հայաստան-Եվրամիություն գործընկերության տնտեսական բաղադրիչի խթանմանը, այդ թվում՝ ապրանքաշրջանառության ավելացմանն ուղղված մեխանիզմների շրջանակն են քննարկել արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:

«Մենք կարճ ժամկետում Հայաստանին Եվրամիության աջակցությունը մեծացնելու ուղիներ ենք փնտրում: Մենք նաև կարագացնենք մեր աշխատանքը՝ խթանելու դեպի Հարավային Կովկաս և Հարավային Կովկասում առևտրային և էներգետիկ կապերը՝ աջակցելով իր անմիջական հարևանների հետ Հայաստանի տնտեսական կապերին», - հայտնել էր ԵՄ հանձնակատարը:

Ռուսաստանը Հայաստանից մի խումբ ապրանքների ներմուծման սահմանափակումները սկսեց կիրառել հայաստանյան ընտրություններից շաբաթներ առաջ՝ սկզբում արգելելով ջերմուկի վաճառքը, հետո հայկական ծաղիկների ներմուծումը, ապա սահմանափակումներ մտցնելով մի քանի տեսակի բանջարեղենի, ելակի, իսկ ավելի ուշ՝ նաև կորիզավոր մրգերի և խաղողի նկատմամբ։ Ռուսական կողմը պարբերաբար հայկական արտադրանքի վերաբերյալ սահմանափակումների մասին է հայտարարում՝ պատճառաբանում, թե խախտումներ են հայտնաբերվել բեռներում: Ռուսական սահմանափակումների ֆոնին՝ ԵՄ-ից հաղորդեցին Հայաստանին ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրելու մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանից մատակարարումների սահմանափակումները քաղաքական չեն. «Ռոսսելխոզնադզոր»ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին Հայ բեռնափոխադրողներն ահազանգում են՝ նոր շուկաներ հայկական արտադրանքը հասցնելու հարցում խնդիրներ ունենԵրևանը կաջակցի դեպի ԵՄ և այլ երկրներ արտահանմանը, Մոսկվան նոր սահմանափակումներ է կիրառում Հայկական ծաղիկներն ու բանջարեղենը՝ դեպի նոր շուկաներ. ի՞նչ խնդիրներ են տեսնում արտադրողներըՄարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան«Կարճ ժամկետում Հայաստանին ԵՄ աջակցությունը մեծացնելու ուղիներ ենք փնտրում». Կոս