Ռուսական ուժերի գիշերային հերթական զանգվածային հարձակումը Զելենսկին որակում է «անպատժելիության ցուցադրություն»

Ուկրաինա - Ռուսական ուժերի հարվածների հետևանքները Խմելնիցկի մարզում, 3-ը սեպտեմբերի, 2025թ.

Ռուսական ուժերի՝ գիշերն իրականացրած հերթական զանգվածային հարձակումն Ուկրաինայի նախագահը որակել է «անպատժելիության ցուցադրություն»:

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ անցած գիշեր ռուսական ուժերն ավելի քան 500 դրոն և հրթիռ են արձակել Ուկրաինայի տարածքների ուղղությամբ։

«Հիմնական թիրախները քաղաքացիական ենթակառուցվածքներ են, այդ թվում՝ էներգետիկ օբյեկտները, տրանսպորտային հանգույցը, նույնիսկ ավտոտնակի կոոպերատիվը և ռուսների համար սովորական դարձած բնակելի հատվածները», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Տեղեկացնելով ավերածությունների մասին՝ Զելենսկին պնդել է, որ դրանք պետք է «արձագանքի արժանանան աշխարհի կողմից»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռոստովի մարզում կայարանի վրա անօդաչուների գրոհի հետևանքով 26 գնացքի մեկնումը հետաձգվել էԹրամփը կրկին հայտարարում է՝ «շատ հիասթափված է Պուտինից»