Ռուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին

Առնվազն հինգ մարդ է զոհվել, ևս 18-ը վիրավորվել են Զապորոժյեի մարզի ռուսական օկուպացիայի տակ գտնվող հատվածին՝ ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով։

Այս մասին հաղորդել է Զապորոժյեի ռուսական վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին։

Նրա պնդմամբ՝ ուկրաինական կողմը հարվածել է Թոքմաք քաղաքի շուկային։

Տեղի ունեցածը պաշտոնյան «նպատակաուղղված հարված» է անվանել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կիևի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ոչնչացվել է Կարմիր խաչի լոգիստիկ կենտրոնը