Ռուսական կողմը «դիտարկում է Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնումն Աբխազիայի տարածքով»

Ռուսական կողմը դիտարկում է Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունն Աբխազիայի տարածքով, հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Փոխվարչապետը նշել է, որ աշխատանք է տարվում Կովկասում բոլորի ուղիների ապաշրջափակման ուղղությամբ:

«Կովկասում տրանսպորտային-լոգիստիկ կապի ամրապնդումը խիստ կարևոր է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ժողովուրդների խաղաղության, կայունության ու տնտեսական բարգավաճման համար։ Ակնկալում ենք տարածաշրջանի բոլոր պետությունների կառուցողական փոխգործակցություն այդ կարևոր ընդհանուր խնդրի լուծման գործում», - ասել է Օվերչուկը:

Նա ավելի վաղ հայտնել է, որ Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածների վերականգնման շուրջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը Բաքվին հայտնել է՝ TRIPP-ով անցնող երկաթուղու հատվածը չի վերաբերում ՌԴ-ին. Բայրամով


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն ու Թուրքիան «պայմանավորվել են գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով անցման տեխնիկական պահանջները»