Ռուսական հարվածներից Օդեսայում հուլիսին 28 մարդ է զոհվել. նահանգապետ

Օդեսան՝ ռուսական հարվածներից հետո

Ռուսական հարվածների հետևանքով հուլիսին Ուկրաինայի հարավային Օդեսայի մարզում 28 մարդ է զոհվել, այսօր հայտնել է շրջանի նահանգապետը։

«Եթե վերցնենք հուլիսի սկզբից ընկած ժամանակահատվածը, ապա Օդեսայի շրջանը մշտապես՝ ամեն օր, ենթարկվել է հրետակոծության։ Եղել են օրեր, երբ շրջանում հայտարարվել է օդային տագնապի 13-15 ազդանշան», - ուկրաինական հեռուստատեսությանը հայտնել է Օլեգ Կիպերը։

Նախօրեին էլ Ուկրաինան հայտարարեց, որ Ռուսաստանի կողմից հացահատիկ տեղափոխող թուրքական բեռնատար նավի վրա հրթիռային հարվածների հետևանքով վեց մարդ է զոհվել:

«Անձնակազմի ութ անդամ փրկվել է։ Նրանցից երկուսը վիրավորվել են։ Ցավոք, այս պահի դրությամբ հաստատվել է վեց նավաստիի մահը, իսկ չորսն անհետ կորած են», - Telegram-ում գրել էր Կիևի վերակառուցման, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Նիկոլայ Կալաշնիկը։

Ուկրաինայի արտգործնախարարն էլ հաստատել է, որ հարձակման ժամանակ զոհվել է ուկրաինացի ծովային օդաչու։

«Մինչ աշխարհը դեռևս արձագանքում է Ռուսաստանի կողմից Կիևի վրա գիշերը իրականացված դաժան հարձակմանը, Մոսկվան շարունակում է իր ահաբեկչական արշավը ամբողջ օրվա ընթացքում», - հավելել էր նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զապորոժիեում ռուսական հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվելՄերձմոսկվայում ԱԹՍ-ները հարվածել են նավթաբազային, Wildberries-ի պահեստին, Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի մարզերում 3 մարդ է զոհվելԿիևը հայտնում է՝ ՌԴ-ն Ուկրաինային հարվածել է ամենամեծ թվով բալիստիկ հրթիռներովՈւկրաինան մեղադրում է Ռուսաստանին թուրքական բեռնատար նավի վրա մահացու հարվածի համարՈւկրաինան հարվածել է Ստավրոպոլի երեք նավթային պահեստների. Զելենսկի