Ռուսական էներգետիկ ենթակառուցվածքը օրինական թիրախ է հարվածների համար. Զելենսկի

Ռուսական էներգետիկ ենթակառուցվածքը օրինական թիրախ է ուկրաինական հարվածների համար, քանի որ էներգետիկ ոլորտը զենքի արտադրության համար միջոցների աղբյուր է, հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Մենք չպետք է ընտրենք՝ հարված ենք հասցնում ռազմական թիրախին, թե էներգետիկ։ Նա {Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը} վաճառում է այդ էներգիան։ Նա նավթ է վաճառում։ Այսպիսով, դա էներգիա է, թե ռազմական թիրախ, նույնն է», - նշել է Զելենսկին:

Կիևը և Ուկրաինայի այլ քաղաքներ, ըստ իշխանությունների, բախվել են էներգետիկայի ոլորտում արտակարգ իրավիճակի հետ հունվարի վերջին և փետրվարի սկզբին կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտների վրա ռուսական հարվածներից հետո: Տասնյակ հազարավոր բնակիչներ մնացել են առանց ջեռուցման և էլեկտրաէներգիայի: