Ռուսական բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև տարվա վերջ

Արխիվ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև 2026 թվականի վերջ։

«Բենզինի արտահանման արգելքի վերաբերյալ նույնպես որոշում ենք կայացրել այն երկարաձգել ինչպես արտադրողների, այնպես էլ ոչ արտադրողների համար։ Այսինքն, այն կգործի մինչև տարվա վերջ», - ըստ «Ինտերֆաքս»-ի, ասել է նա։

Միաժամանակ, Նովակի խոսքով, դիզելային վառելիքի արտահանման արգելքը կչեղարկվի «շուկայի վերականգնմանը զուգընթաց»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նովակ․ «Իրավիճակը վառելիքի շուկայում կայունանում է»

Ապրիլին Ռուսաստանում սահմանվել էր բենզինի արտահանման ամբողջական արգելք, որը, ինչպես հայտարարվում էր, նպատակ ուներ կանխել դեֆիցիտը բարձր պահանջարկի պարագայում։ Իսկ արդեն հունիսին Ռուսաստանի կառավարությունը արգելեց երկրից ավիացիոն կերոսինի արտահանումը։

Արգելքները սահմանվել էին ռուսական նավթավերամշակման գործարանների նկատմամբ ուկրաինական հարվածների, մյուս կողմից՝ Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին, որը հանգեցրել էր նավթի գների աճին և համաշխարհային շուկայում ավիացիոն վառելիքի դեֆիցիտի առաջացմանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պուտինը ՌԴ վառելիքի շուկայի բարդությունները «ժամանակավոր» է համարում