Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները Հյուսիսային Կորեա են այցելել

Հյուսիսկորեացի զինծառայողների հիշատակի հուշահամալիրը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը ժամանել Է Հյուսիսային Կորեա: Նա վերջին օրերին Փհենյան այցելած երկրորդ ռուս բարձրաստիճան պաշտոնյան է:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի պետական KCNA լրատվամիջոցը հայտնել էր, որ Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն է ժամանել Փհենյան, որտեղ կմասնակցի Ուկրաինայում մարտերում զոհված հյուսիսկորեացի զինծառայողների հիշատակի հուշահամալիրի բացման արարողությանը:

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Բելոուսովը բանակցություններ է վարելու Հյուսիսային Կորեայի բարձրագույն ղեկավարության և բարձրաստիճան ռազմական պաշտոնյաների հետ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իր հերթին, ուղերձ է հղել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին հուշահամալիրի բացման կապակցությամբ:

Պուտինը շնորհակալություն է հայտնել Կիմին և հյուսիսկորեացի զինվորներին Ռուսաստանին օգնելու համար՝ երկրի արևմուտքում Կուրսկի մարզ ուկրաինական խոշոր ներխուժումը հետ մղելու և վստահություն հայտնել, որ երկու երկրները կշարունակեն ամրապնդել իրենց ռազմավարական գործընկերությունը:

Կիմ Չեն Ընը և Պուտինը հանդիպել են 2024 թվականի հունիսին և ստորագրել համապարփակ ռազմավարական պայմանագիր, որը ներառում է փոխադարձ պաշտպանության մասին դաշնագիրը: 2023 թվականից ի վեր երկու երկրների միջև դիվանագիտական և ռազմական կապերը սրընթաց զարգանում են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև բարեկամությունը հասել է պատմական գագաթնակետի․ Կիմ Չեն Ըն

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԿԺԴՀ իշխանությունները հաստատել են իրենց զինվորների մասնակցությունը ռուս-ուկրաինական պատերազմին